Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հայտնվել է «Ռոմայի» և «Նապոլիի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Mundo Deportivo պարբերականը:
Իտալական ակումբները ցանկանում են ուժեղացնել պաշտպանությունը առաջիկա ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և կփորձեն ձեռք բերել իսպանացի կենտրոնական պաշտպանին: Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է մոտ 15 միլիոն եվրո:
Նաչոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: