Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը։
«Դորտմունդի «Բորուսիայում» երկու մրցաշրջանից հետո այլևս կասկած չկա այս երիտասարդ խաղացողի բարձր խաղամակարդակի վերաբերյալ, որը հիանալի ուժ կլինի հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակման համար:
Նա Չեմպիոնների լիգայի փորձ ունի, շատ գոլեր Բունդեսլիգայում և տիտղոսների համար պայքարելու հսկայական ցանկություն, ուստի նրա խաղը «Սիթիում» կարող է շատ հաջող լինել:
Նրա արագությունն ու հզոր հարվածը հիանալի կերպով համապատասխանում են անգլիական ֆուտբոլին։ Կարծում եմ՝ Հոլանդը երկար տարիներ կլինի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը և, հետևաբար, լրջորեն կհավակնի Ոսկե գնդակին»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Sportmediaset-ը։