«Արսենալը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Մելոյին, հայտնում է Mirror-ը։
Ֆուտբոլիստը դադարել է հայտնվել իր թիմի հիմնական կազմում և ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից:
Այս մրցաշրջանում Արտուրը խաղադաշտում անցկացրել է 31 հանդիպում։ Ֆուտբոլիստը մեկ արդյունավետ փոխանցում է կատարել։
25-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 20 մլն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
























































