Միկել Արտետան դժգոհ է մնացել «Տոտենհեմի» դեմ հանդիպման գլխավոր մրցավարի աշխատանքից։
«Արսենալը» Պրեմիեր լիգայի խաղում 0-3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։ «Զինագործների» պաշտպան Հոլդինգը երկու դեղին քարտ ստացավ ութ րոպեում։ Իսկ 23-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն իրացրեց Հարի Քեյնը։
«Ես վեց ամսով կորակազրկվեմ, եթե ասեմ այն, ինչ իրականում մտածում եմ: Ես չգիտեմ ինչպես ստել, ուստի նախընտրում եմ չասել այն, ինչ մտածում եմ: Չեմ կարող ասել, թե ինչ եմ մտածում:
Ես չեմ հիասթափվում իմ խաղացողների գործողություններից։ Ես հպարտ եմ իմ խաղացողներով. ուզում եմ, որ մրցավարը դուրս գա տեսախցիկների մոտ և բացատրի իր որոշումները։ Սա ամոթ է. այդպիսի գեղեցիկ հանդիպումը ոչնչացվեց։
Որոշումն ընդունվել է. մենք չենք կարող դա փոխել։ Ֆուտբոլում մրցավարն է որոշումներ կայացնում։ Այս հանդիպումը պատմություն է։ Հաջորդ խաղերում ամեն ինչ կախված է մեզանից: Մենք պետք է մեր գործն անենք»,- մեջբերում է «Արսենալի» գլխավոր մարզչին BBC-ն։