«Վեսթ Հեմի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է skysports.com-ը:
Ուկրաինացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը, կողմերը համաձայնության չեն եկել պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Յարմոլենկոն «Վեսթ Հեմ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի հուլիսին։