«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին։
«Հոլանդը կխփի իր գոլերը, և այդ գոլերը քիչ չեն լինի, սակայն դա «Մանչեսթեր Սիթիի» համար Չեմպիոնների Լիգայում տիտղոս չի երաշխավորելու։
Նա կպայքարի տիտղոսների համար, սակայն մեկ ֆուտբոլիստի ձեռք բերելը դեռևս քիչ է։ Կվերլուծենք Հոլանդի խաղը և կհասկանանք, թե որքանով է նա համապատասխանում Գվարդիոլայի ֆուտբոլային փիլիսոփայությանը»,- նշել է Կարագերը։