«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Վուլվերհեմթոնի» դեմ տարած հաղթանակից հետո բնութագրել է իր թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, որը պոկերի հեղինակ դարձավ այս խաղում։ Գվարդիոլան պատասխանել է հարցին՝ արդյոք սա ֆուտբոլիստի լավագույն խաղերից մեկն էր։
«Անխոս։ Այս մրցաշրջանում նա բավականին հաճախ է աչքի ընկել, բայց այսօր 4 գոլ խփեց։ Անկասելի, փայլուն, զարմանահրաշ, աչքի ընկնող, իդեալական։ Նա ինչ-որ յուրահատուկ բան անելու ունակություն ունի։
Նա անհավանական խաղացող է, մաքուր փոխանցումներ անելիս, բայց պիտի նաև գոլեր խփի և այս մրցաշրջանը ամենաարդյունավետն է այն ժամանակվանից ի վեր, ինչ աշխատում ենք միասին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։