Պրեմիեր լիգայում ավարտվեց ևս երկու հանդիպում։
21-րդ տուրի հետաձգված խաղում «Լեսթերը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
«Աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդին դուբլի հեղինակ է դարձել, իսկ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ևս մեկ գոլ է խփել: Վարդին Պրեմիեր լիգայի պատմության 14-րդ խաղացողն է՝ ով 130+ գոլ է հեղինակել առաջնությունում։
30-րդ տուրի հետաձգված խաղում «Ուոթֆորդը», որն արդեն կորցրել է հաջորդ մրցաշրջանում ԱՊԼ-ում խաղալու իրավունքը պահպանելու հնարավորությունը, ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ՝ 0:0: