«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ասել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում։
«Երբևէ ավելի երջանիկ եղե՞լ եմ «Լիվերպուլում»։ Այո, իհարկե, երբ տիտղոսներ էինք նվաճել, կարծում եմ, ավելի երջանիկ էի։
Բայց ես ուղղակի փորձում եմ վայելել յուրաքանչյուր պահ ու գոլ խփել, օգնել թիմակիցներիս։ Կարծում եմ՝ հարցը թիմի մեջ է, տղաները հեշտացնում ենառաջադրանքս, այնպես որ, ակնհայտ է, որ ես շատ երջանիկ եմ»,- Մանեի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Մանեն կարող է տեղափոխվել Բավարիա։