«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնին։ Այս մասին գրում է The Mirror-ը։
Նշվում է, որ կատալոնացիները փոխարինող են փնտրում Ժորդի Ալբային՝ դիտարկելով «Ռեալի» 25-ամյա սանի տարբերակը։
Ֆուտբոլիստի տեսակետն այս հնարավոր տեղափոխության մասին հայտնի չէ, բայց «Արքայական ակումբի» երկրպագուներին այն հաստատ դուր չի գա։
























































