Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ բաժանվել պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայից, որով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Բայց «քաղաքաբնակները» պատրաստ են վերանայել իրենց որոշումը, եթե ֆուտբոլիստի համար 100 միլիոն եվրո ստանան, Twitter-ում գրում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
27-ամյա Սիլվան միացել է անգլիական ակումբին 2017 թվականին՝ «Մոնակոյից» 50 միլիոն եվրոյի դիամց: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Սիլվայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։