«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարիերան կշարունակի Լա Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Դևիդ Օրնշտեյնը, գերմանացին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, որը նախատեսված է չորս տարվա համար։
Ըստ աղբյուրի՝ Ռյուդիգերը «սերուցքայինների» կազմում ստանալու է շուրջ 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Հիշեցնենք, որ պաշտպանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և վերջինս նոր ակումբին է միանալու ազատ գործակալի կարգավիճակով։