«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը պատրաստվում է միանալ ակումբին։
«Դորտմունդի «Բորուսիան» և «Մանչեսթեր Սիթին» ասացին, որ ես ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ գործարքն ամբողջությամբ չի ավարտվել։
Ես չեմ կարող խոսել, կներեք: Մենք ժամանակ կունենանք դա քննարկելու համար։
Այժմ մենք արդեն ունենք «ինը» համար: Կարծում եմ՝ թիմը կունենա նաև ակադեմիայի խաղացողներ։ Նոր խաղացողները միշտ օգնում են թիմին ուժեղանալ։ Բայց ոչ մի պաշտպան կամ հարձակվող չի լուծի մեր խնդիրները պաշտպանությունում և հարձակման գծում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: