Պատրիս Էվրան «Մանչեսթեր Սիթին» համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ։
«Մանչեսթեր Սիթին» սխալվեց «Ռեալի» դեմ խաղում, դա այդպես է: Դա ինձ հիշեցնում է ՊՍԺ-ն. այս ակումբները հիմնված են միայն փողի վրա։
«Ռեալը» նույնպես փող ունի, բայց ունի նաև պատմություն. «Մանչեսթեր Սիթին» միայն փող ունի, իսկ խաղացողներն այնտեղ գնում են միայն հանուն դրա։
Իհարկե, նրանք տիտղոսներ են վերցնում, բայց խաղացողը ընտրում է «Մանչեսթեր Սիթին», քանի որ նրանք ավելի շատ են վճարում», — ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Prime Video-ին: