Հայտնի է դարձել, թե որքան կծախսի «Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի տրանսֆերի վրա։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիական ակումբը տրանսֆերի վրա կծախսի 213 մլն ֆունտ (248,5 մլն եվրո):
«Մանչեսթեր Սիթին» ակտիվացրել է նորվեգացու տրանսֆերի փոխհատուցման կետը Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագրում՝ 75 միլիոն եվրոյի դիմաց (64 միլիոն ֆունտ): 5 տարվա պայմանագրով հարձակվողը կվաստակի 107 միլիոն ֆունտ (այս գումարը ներառում է նաև բոնուս)։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու գործակալները կստանան մինչև 50 մլն եվրո (42 մլն ֆունտ):
Երկուշաբթի օրը Հոլանդը բուժզննում է անցել Բրյուսելում՝ «Մանչեսթեր Սիթիի» բժիշկների ներկայությամբ։ Սպասվում է, որ նա ներկա կգտնվի «Բորուսիայի» այսօրվա մարզմանը և կխաղա «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրում: