«Բարսելոնան» տրանսֆերային թիրախում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է խաղային այդ դիրքում ձեռք բերել մեկ խաղացողի, իսկ 27-ամյա կիսապաշտպանը համապատասխանում է մասնագետի բոլոր պահանջներին։
Նշվում է, որ Սիլվան դեմ չէ այս ամառ լքել Անգլիայի Պրեմիեր լիգան: