«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել դաշտի միջին գիծը։
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, կատալոնական ակումբի համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնային թիրախ է լինելու «Նապոլիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ Ռուիսի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որոնց համաձայն՝ Ռուիսի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը։
Կիկե Սետյենն ու Ֆաբիան Ռուիսը միմյանց հետ աշխատել են «Բետիսում»։