Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Լա Լիգայի 23-րդ տուրի «Բետիսի» դեմ հանդիպման մասին, հաղորդում է Marca-ն:
«Սա կարևոր հանդիպում է ինձ համար: Ես 2 հրաշալի տարիներ եմ անցկացրել այնտեղ և շատ լավ եմ ճանաչում թիմին:
Մենք պետք է զգոն լինենք: «Բետիսը» վերջին խաղում հաղթեց «Ռեալ Սոսեյդադին» և բավական որակյալ հանդիպում անցկացրեց:
Դժվար է լինելու, բայց մենք կփորձենք հաղթանակ տոնել»,-ասել է Սետյենը:
Հիշեցնենք, որ «Բետիս»- «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ 24:00-ին: