«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ հեռանալ անգլիական ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Տուխելը հավատարիմ է «Չելսիին» և պատրաստ է աշխատել նոր սեփականատերերի հետ:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ռոման Աբրամովիչը ստիպված էր վաճառել լոնդոնյան ակումբը։ Թե ով կդառնա «Չելսիի» նոր ղեկավարը, դեռ պարզ չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը «Չելսին» կլքի առանցքային խաղացողներից մեկը՝ ի դեմս Անտոնիո Ռուդիգերի։