«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կիսվել է Նորվեգիայի հավաքականի իր գործընկեր, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագայի մասին։
«Տեսնենք՝ ինչ կանի։ Չգիտեմ։ Բայց եթե նա տեղափոխվի Անգլիա, ապա, իհարկե, պետք է գա մեզ մոտ՝ «Արսենալ»:
Ճիշտն ասած, մենք դա գրեթե չենք քննարկել։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ փորձում են նրան հարցնել կամ ասել, թե ինչ անել: Ես չեմ ուզում դա անել։ Այսպիսով, մնում է միայն սպասել և տեսնել:
Էրլինգը պարզապես ֆուտբոլային հրեշ է։ Նա ուժեղ է և արագ: Ճիշտն ասած, կարծում եմ, որ նա ի վիճակի է խաղալ ցանկացած առաջնությունում և ցանկացած երկրում»,- մեջբերում է Էդեգորին Goal-ը։