«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատժի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` երկրպագուի հեռախոսը կոտրելու հետ կապված միջադեպի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Դա տեղի է ունեցել ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղից հետո (0:1): Հանդիպման ավարտին 37-ամյա պորտուգալացին կոտրել է 14-ամյա երկրպագուի հեռախոսը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատժի Ռոնալդուին։
Ակումբը բավարարվել է պորտուգալացու հրապարակային ներողությամբ, ուստի ակումբի կողմից սկսված հետաքննությունը կարճվել է։