«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է խաղացողի պահվածքից ու խաղից և մտածում են, որ ամռանը պետք է ազատվել նրանից։ Սակայն հաղորդվում է, որ վերջնական որոշում կկայացնեն ՄՅՈՒ-ի համասեփականատեր Ջոել Գլեյզերը և ակումբի տնօրենների խորհուրդը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է ԱՊԼ 25 խաղի, խփել 12 գոլ ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։