Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի թեստը բացասական է եղել և նա կմեկնի Լոնդոն՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ հանդիպմանը։
Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Անչելոտին կմիանա Մադրիդի «Ռեալի» նախախաղային մարզմանը և կկարողանա ղեկավարել թիմը խաղի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտին անցած շաբաթ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Չելսիի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,90։
























































