Բելգիայի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Գենկին»։
Տանտերերի կազմում երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։
Սա հայ ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր բելգիական թիմում:
Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» 66 միավոր զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։