«Ռեալ Սոսյեդադը» կորցրել է թիմի ավագին առնվազն մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։
Միկել Օյարսաբալը մարզման ժամանակ պատռել է խաչաձև կապանները. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հետազոտության ժամանակ պարզվել է, որ պատռվել է խաչաձեւ կապանը։ Առաջիկայում Օյարսաբալին կվիրահատեն։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Վնասվածքի պատճառով Օյարսաբալը ռիսկի է դիմում չխաղալ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում։