Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանն իր անդրանիկ հանդիպումն է անցկացրել անգլիական «Սանդերլենդի» գլխավոր թիմում։
Նախապատրաստական փուլի շրջանակում կայացած ստուգողական խաղում «Սանդերլենդը» մրցել է անգլիական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Յորք Սիթիի» հետ և վստահ հաղթանակ տարել՝ 5:1 հաշվով։
Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և մասնակցել երկրորդ խաղակեսին ամբողջությամբ։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին ելույթն էր ակումբի մեծահասակների թիմի կազմում։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր կնքել անգլիական ակումբի հետ։




























































