Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Պեդրո Պոռոն, ԱԱ-2026-ի եզրափակչից առաջ խոսելով Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսիի մասին, նրան անվանել է ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացող։
Հիշեցնենք, որ Իսպանիա — Արգենտինա ԱԱ-2026-ի տիտղոսային գլխավոր խաղը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23։00-ին։
Ընթացիկ մրցաշարում 39-ամյա Մեսսին իր անցկացրած 7 խաղում արդեն դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Ինչպե՞ս կանգնեցնել նրան… Ես կասեի, որ դա պարզապես անհնար է։ Իրականում մենք պետք է առավելագույնս կենտրոնանանք սեփական խաղի վրա։
Օրինակ՝ Ֆրանսիայի դեմ մեր կիսաեզրափակիչ հանդիպումը մեծամասամբ հենց դրա վրա էր հիմնված՝ չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը»,- Պոռոյի խոսքն է մեջբերում COPE-ը։
























































