Երևանի «Նոան» շարունակում է համալրել կազմը՝ պաշտոնապես հայտարարելով նոր ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել 23-ամյա գանացի վինգեր Բրայան Օդդեին։ Հայկական կողմը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնել է սլովենական «Կոպերից»։
Գանացի վինգերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իտալական «Սասուոլոյում»՝ հասցնելով հանդիպումներ անցկացնել Իտալիայի Ա Սերիայում։
Իր կարիերայի ընթացքում Օդդեին հասցրել է հանդես գալ նաև իտալական «Կրոտոնեում», խորվաթական «Ռուդեշում», սլովակական «Դունայսկա Ստրեդայում» և ֆիննական «ԿՏՊ»-ում։
Նշվում է, որ նոր թիմի կազմում 23-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 98 համարի մարզաշապիկով։




























































