Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն չի լռել ու կոշտ է պատասխանել Իսպանիայի ընտրանու պաշտպան Էմերիկ Լապորտին։
Վերջինս օրերս տված հարցազրույցում դժգոհություն էր հայտնել արգենտինացիների գործողություններից և ԱԱ-2026-ում մրցավարների աշխատանքից։
Նշենք, որ Ագուերոն և Լապորտը քաջածանոթ են միմյանց. նրանք 2018-ից 2021 թվականներին միասին պաշտպանել են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գույները։
«Ի՞նչն է քեզ այդքան զարմացնում։ Մի՛ փորձիր քեզնից լուրջ տղա ձևացնել, քանի որ երբ մենք հանդիպում ենք իրար, դու պարզապես վախենում ես», — Ագուերոյի խոսքերն է մեջբերում Vamo’ a Juga’-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լապորտը իսպանական հեղինակավոր Marca պարբերականի հետ զրույցում ասել էր, թե Արգենտինայի վերջին խաղերում տեսել է դրվագներ, որոնք իրեն խիստ զարմացրել են։
Պաշտպանն ընդգծել էր, որ հարավամերիկացիները խաղադաշտում հաճախ են դիմում «կեղտոտ հնարքների»։
























































