ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար պայքարում Անգլիայի ազգային հավաքականը բացահայտ առավելություն ունի Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ:
Արդեն առաջին խաղակեսում անգլիացիները չորս անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը: Խաղի հաշիվը շատ արագ՝ հանդիպման 3-րդ րոպեին, բացել է անգլիացիների կիսապաշտպան Դեկլան Ռայսը: 18-րդ րոպեին պաշտպան Էզրի Կոնսան կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Այնուհետև գործի է անցել Բուկայո Սական. հարձակվողը նախ 37-րդ րոպեին հաշիվը դարձրել է խոշոր, իսկ առաջին խաղակեսին ավելացված ժամանակում (45+1′) ձևակերպել է դուբլ՝ լուսատախտակին արձանագրելով 4:0 հաշիվը՝ հօգուտ Անգլիայի հավաքականի:
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
























































