Հայտնի ռեփեր Դրեյքը որոշել է անմասն չմնալ Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչի շուրջ ստեղծված աժիոտաժից և հերթական խոշոր խաղադրույքն է կատարել։
Կանադացի երաժիշտը 1,5 միլիոն դոլար է դրել ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակի վրա՝ ընդ որում, հիմնական ժամանակում։ Եթե «Ալբիսելեստեն» կարողանա 90 րոպեի ընթացքում կոտրել իսպանացիների դիմադրությունը, Դրեյքի շահումը կկազմի ավելի քան 5 միլիոն դոլար։
Հատկանշական է, որ ֆուտբոլային աշխարհում լայն տարածում ունի, այսպես կոչված, «Դրեյքի անեծքը», քանի որ նրա սպորտային կանխատեսումները հաճախ հակառակ ելքն են ունենում։ Օրինակ՝ մայիսի վերջին նա 1 միլիոն դոլարի խաղադրույք էր կատարել Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակչում «Արսենալի» հաղթանակի վրա, սակայն «զինագործները» հետխաղյա 11-մետրանոցներով զիջել էին ՊՍԺ-ին (1:1, 3:4):
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության Իսպանիա — Արգենտինա եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Իսթ-Ռութերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































