«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը երկրպագուների կողմից ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ։
Արգենտինացի հարձակվողը «Էնֆիլդ» ստադիոնում կայացած հանդիպման 61-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց մերսիսայդցիների դարպասը։
«Ինտերը» հաղթեց 1-0 հաշվով, սակայն «Լիվերպուլը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ առաջին խաղում 2-0 հաշվով հաղթելու շնորհիվ։
ՉԼ-ի այս շաբաթվա լավագույն գոլերը՝ ստորև․
























































