Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Ուդինեզեի» հետ ոչ-ոքին (1:1). «Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Ա Սերիայի 29-րդ տուրի հանդիպումից հետո, որում հռոմեացիները հավասարեցրել են հաշիվը 94-րդ րոպեին՝ 11 մետրանոցից։
«Այդ պահին ես մտածեցի՝ հուսով եմ, որ մենք դեռ 2-3 րոպե ունենք հաղթելու համար: Այսօր որոշ խաղացողներ քիչ ժամանակ ունեին Կոնֆերենցիաների լիգայի հինգշաբթի կայացած խաղից հետո, իսկ «Ուդինեզեն» պատրաստվելու համար ուներ մեկ շաբաթ:
Հանդիպումը կոշտ էր. ինձ թվում էր, որ եթե ավելի շուտ գոլ խփեինք, խաղի ելքը կշրջեինք, բայց, ցավոք, ուշ հավասարեցրեցինք հաշիվը։
Առաջնությունում մեր անպարտելիության շարքը հասցրել ենք 8 խաղի՝ 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի։ Կարելի է մտածել, որ «Ուդինեզեի» կամ «Սասուոլոյի» հետ ոչ-ոքին պետք է հիասթափեցնի, բայց դրանք պարտություններ չեն, այլ դժվարին իրավիճակներում ձեռք բերված արժեքավոր միավորներ»,- մեջբերում է Մոուրինյուին Football Italia-ն։
Ա Սերիայի հաջորդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Լացիոյին»։ Հանդիպումը կկայանա մարտի 20-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 2,30 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ «Լացիոյի» հաղթանակը՝ 3,10։