ՊՍԺ-ի սեփականատերերը պատրաստ են ամեն ինչի` Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։
Չնայած Մադրիդի «Ռեալի» կողմից Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, ակումբի քաթարցի սեփականատերերը ցանկանում են ամեն գնով երկարաձգել հարձակվողի հետ պայմանագիրը, գրում է L’Équipe-ը։
Մբապեն ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ, սակայն, չնայած դրան, ՊՍԺ-ն վերսկսել է բանակցությունները Կիլիանի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ըստ աղբյուրի՝ դա արվել է Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի խնդրանքով։
Կիլիանի հետ բանակցությունների ձախողումը կարող է լրջորեն ազդել ՊՍԺ-ի ղեկավարության ապագայի վրա: Մբապեն կարող էր մտածել ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին, եթե զգար, որ թիմն ի վիճակի է պայքարել բոլոր տիտղոսների համար։ Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայից դուրս մնալը կասկածի տակ է դնում նախագծի մրցունակությունը: Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը։