ՊՍԺ-ն ռեկորդային գումարներ կծախսի Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։
The Independent-ը հայտնում է, որ ակումբը պատրաստ է տարեկան 100 մլն եվրո հատկացնել միայն ֆուտբոլիստի աշխատավարձի համար։
Ըստ աղբյուրի՝ այս պահին բանակցություններ են ընթանում։ Նախկինում Մբապեին առաջարկվել էր շուրջ 50 միլիոն՝ առանց բոնուսների։ 100 միլիոն աշխատավարձը Մբապեին կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում։
Մբապեն այս ամառ կարող է անվճար տեղափոխվել «Ռեալ»։
























































