«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն դիտարկում է Ռեշֆորդին որպես հարձակվող Կիլիան Մբապեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայի 18 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































