Իսպանիան կառաջարկի ռուսական թիմերին դուրս թողնել եվրոպական մրցաշարերից։
Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Մենք Եվրամիությանն այլ միջոցներ կառաջարկենք, օրինակ՝ ռուսական թիմերի դուրս մնալը եվրոպական մրցաշարերից»,- ասել է քաղաքական գործիչը։
Եթե այս միջոցն իրականացվի, ապա ֆուտբոլային ակումբ «Սպարտակը» կարող է դուրս մնալ Եվրոպա լիգայից, իսկ բասկետբոլային ԲԿՄԱ-ն, ՈՒՆԻԿՍ-ը և «Զենիթը»՝ Եվրալիգայից