Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Սելտայի» նկատմամբ (2-0) Պրիմերայի 26-րդ տուրում․
«Ատլետիկոն» սկսել է բոլորովին այլ տրամադրվածությամբ և ագրեսիայով աշխատել։ Արդյունքները մեր օգտին են դասավորվում։ Թիմի ներսում մեծացել է մրցակցությունը։ Սա լավագույնն է, որ կարող էր տեղի ունենալ թիմի հետ։ Եթե «Ատլետիկոն» կարողանա պահել կենտրոնացումը, թիմը կհաղթի»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 26 խաղում 45 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
























































