Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հանդիպել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթել է «Սենտ-Էտյենին»։
Հանդիպման ժամանակ Կասանոն երկու անգամ կրկնել է «Աստված կա» արտահայտությունը, երբ տեսել է 34-ամյա արգենտինացի ֆուտբոլիստին։ Հետո Կասանոյի երկու տղաները լուսանկարվել են Մեսսիի և ՊՍԺ-ի մյուս ֆուտբոլիստների հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
39-ամյա Կասանոյի վերջին ակումբը «Վերոնան» է, որից նա հեռացել է 2017 թվականից։
34-ամյա Մեսսին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։