Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Խիմկիում, Սոչիում, Գրոզնիում և Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՌՊԼ-ի 19-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն նախապես հաստատված ժամանակացույցով։ Այս մասին հայտնում է ՌՊԼ մամուլի ծառայությունը։
«Հանդիպումները Դոնի Ռոստովում և Կրասնոդարում, որոնց օդանավակայանների գործունեությունը դադարեցվել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության հրամանի պատճառով, հետաձգվել են։
Այս հանդիպումների անցկացման նոր օրերն ու ժամերը կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է լիգայի հաղորդագրության մեջ:
«Ռոստովը» ՌՊԼ-ի 19-րդ տուրում պետք է խաղար «Կռիլյա Սովետովի», իսկ «Կրասնոդարը»՝ «Լոկոմոտիվի» հետ։