Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է կասեցնել Քենիայի և Զիմբաբվեի ազգային ֆեդերացիաների գործունեությունը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Անցյալ աշնանը Քենիայի ոստիկանությունը ձերբակալել էր ազգային ֆեդերացիայի ղեկավարին այն բանից հետո, երբ կազմակերպությունը լուծարվել էր կոռուպցիայի մեղադրանքով։
«ՖԻՖԱ-ի խորհուրդը որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Զիմբաբվեի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը՝ երրորդ կողմի ոչ պատշաճ միջամտության պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։
ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ասոցիացիաներից պահանջվում է ինքնուրույն կառավարել իրենց գործերը՝ առանց երրորդ կողմի անհարկի ազդեցության: