Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին.
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին։
«Իսկական զոհերը ուկրաինացի խաղացողներն են, քանի որ մենք կարող ենք հեռանալ (նկատի ունի՝ արտասահմանցի ֆուտբոլիստներն ու մարզիչները, խմբ․)։ Մենք հյուրանոցում ենք։ Մինչև երեկ ոչ ոք չէր հայտարարել առաջնությունը դադարեցնելու մասին։
Իրավիճակը լարված է, բոլորիս արթնացրել են պայթյունները։ Մենք բոլորս կապ ենք պահպանում մեր դեսպանատների հետ։ Մենք ունենք խաղացողներ, ովքեր արդեն անցել են այս ամենի միջով։ Մենք կարող էինք հեռանալ, բայց հարգանքից ելնելով նախընտրեցինք մնալ, և ես նորից այդպես կանեի:
Ես չեմ վախենում, բայց իմ ընտանիքը տանը [Իտալիայում] անհանգստացած է: Ֆուտբոլիստներն ինձ տեսնում են որպես լիդեր, բայց հիմա ինձ համար հեշտ չէ»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։