«Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում կարող է նոր հիմնական դարպասապահ ունենալ։
Ըստ El Chiringuito TV-ի՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին կողմ է Մարկ-Անդրե տեր Շտեգենի վաճառքին առաջիկա ամռանը։ Գերմանացին ներառված չէ իսպանացի մասնագետի ծրագրերի մեջ։
Որպես գերմանացուն փոխարինող՝ կատալոնացիները դիտարկում են «Լիդսի» դարպասապահ Իլան Մելյեին։
Մելյեի տրանսֆերը ձեռք բերելու հավակնորդների թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: