«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Ինտեր», որտեղից տեղափոխվել է լոնդոնյան ակումբ։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի, բելգիացին պատրաստ է նույնիսկ աշխատավարձի կրճատման գնալ: «Չելսիում» 28-ամյա հարձակվողը ստանում է տարեկան 12,5 միլիոն եվրո։
Նշվում է, որ գործարքի իրականացման համար կա միայն մեկ տարբերակ՝ վարձակալություն։
Ռոմելու Լուկակուն Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
























































