Շվեդական «Համարբյուն» հրաժարվել է «Լոկոմոտիվին» վաճառել կիսապաշտպան Վիլիոտ Սվեդբերգի տրանսֆերը։
Ակումբի նախագահ Մաթիաս Ֆրիի խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկով։
«Մենք բոլորս ցնցված ենք այն զարգացումներից, որոնց այժմ ականատես ենք լինում։
Մենք այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում, և դա հատուկ իրավիճակ է», — ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Fotbollskanalen-ը։
























































