Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» իսպանացի կենտրոնական կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան Twitter-ի իր միկրոբլոգում։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ուշադիր հետևում է խաղացողին։ Տրանսֆերով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով շատ է սիրում խաղացողին։ Իտալական ակումբի և Ռուիսի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք կասեցված են։ Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։
Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Իսպանացին «Նապոլիում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նախկինում նա խաղացել է «Էլչեի» և «Բետիսի» կազմում։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 55 միլիոն եվրո:
2019 թվականից կիսապաշտպանը հրավիրվում է Իսպանիայի հավաքական, որի կազմում այս պահին անցկացրել է 15 հանդիպում։