Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը խոսել է Հենրիխ Մխիթարյանի «Դինամո» հնարավոր տրանսֆերի մասին.
«Նա արդեն հաստատվել է որպես ամենաբարձր մակարդակի խաղացող: Հենրիխը հասցրել է խաղալ Եվրոպայի բազմաթիվ առաջատար ակումբներում։ Նա դեռևս ներուժ ունի, որ մի քանի տարի խաղա բարձր մակարդաով: Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա հայտնվի «Դինամոյում»։
Մխիթարյանն այս տարի դարձավ 33 տարեկան։ Որքա՞ն դժվար կլինի նրա համար հարմարվել և լավ ֆուտբոլ ցուցադրել ՌՊԼ-ում։ Արդեն ասացի, Մխիթարյանը դեռ մի քանի տարի լավ ներուժ ունի։ Մի երկու տարի հաստատ իր մակարդակով կխաղա։ Ռիբերին խաղում է 38 տարեկանում և դեռ պահանջված է: Կան, իհարկե, որոշակի բացառություններ»,-Կոլոսկովի խոսքերն է փոխանցում РБ Спорт-ը:
։
























































