Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանն իսպանական ակումբի պաշտոնական էջին տված հարցազրույցում անդրադարձել է նախկին և ներկա մարզիչներին։
«Ալվարո Սերվերան շատ լավ մարդ և լավ մարզիչ էր։ Նա հինգ տարի գերազանց աշխատանք է կատարել ակումբում։
Նոր մարզիչն իր հետ բերել է նոր խաղաոճ, նոր վարժություններ»,- նշել է Հարոյանը։
























































