Իտալացի հանրահայտ մասնագետ Ֆաբիո Կապելլոն համեմատական է տարել հարձակվողներ Դուշան Վլահովիչի և Ռոմելու Լուկակուի միջև։
«Լուկակուն հիանալի կերպով համապատասխանում էր «Ինտերում» Կոնտեի խաղաոճին, որը հիմնված էր հակագրոհների վրա։ Այդկերպ Ռոմելուն կարողանում էր ազատ տարածություններ ստանալ։
«Չելսին» խաղում է կարճ փոխանցումներով, իսկ այդպիսի ֆուտբոլը ոչ մի կերպ չի համապատասխանում նրան։
Չնայած այն հանգամանքին՝ որ Վլահովիչը ֆիզիկապես զիջում է բելգիացուն, տեխնիկապես վերջինս շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստ է»,- այս մասին Կապելլոն նշել է Sky Sport Italia-ի հետ զրույցի ընթացքում։
























































