«Բավարիայի» առաջատար խաղացողներից երեքը որոշում են կայացրել՝ կարիերայի հետագա ընթացքի հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը, ինչպես նաև դարպասապահ Մանուել Նոյերը որոշել են ակումբի հետ կնքել նոր պայմանագիր։
Ֆուտբոլիստների գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Ըստ աղբյուրի՝ նշված խաղացողները ցանկանում են իրենց պայմանագրերի ժամկետը երկարաձգել ևս երկու տարով։
Ավելի վաղ Նոյերն ակումբի ղեկավարությանը հայտնել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բավարիայի» կազմում։
























































